Թուրքիան իր առաջին կործանիչը կստեղծի Շվեդիայի հետ համատեղ (լուսանկարներ)
Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ թուրքական Turkish Aerospace Industry (TAI) ընկերությունը և շվեդական SAAB կոնցեռնը հուշագիր են ստորագրել թուրքական արտադրության առաջին կործանիչի ստեղծման շուրջ:
Թուրքիայի ռազմաօդային ուժերի ավիապարկում գերիշխում են F-16 Fighting Falcon (սրանք հավաքվում են Անկարայում գտնվող TAI-ի գործարանում) և F-4 Phantom կործանիչները: Թուրքիայի ռազմաօդային ուժերն ունեն F/RF-4E տիպի 152 և F-16 տիպի 179 կործանիչ: F-16 տիպի ևս 10 ինքնաթիռ պատվիրված է ԱՄՆ-ում:
Իր զինված ուժերի արդիականացման ծրագրի շրջանակներում Թուրքիան պլանավորել է գնել նաև ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ: Թուրքիան պլանավորել է իր առաջին կործանիչը ստեղծել 2023 թվականին, երբ կնշվի Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը: Թուրքական թերթն անիրատեսական է համարում տվյալ ժամկետում այդ խնդրի լուծումը: