Գենադի Օնիշչենկոն չի բացառել, որ վրացական գինին Ռուսաստանում կարող է հայտնվել այս գարնանը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայության (Роспотребнадзор) ղեկավար, Ռուսաստանի գլխավոր սանիտար Գենադի Օնիշչենկոն չի բացառել, որ վրացական գինին Ռուսաստանում վաճառքի կարող է հանվել արդեն այս գարնանը՝ չնայած որ ձգձգվում է վրացական արտադրանքի գրանցման գործընթացը:
Роспотребнадзор-ի մամուլի ծառայությունն իր հերթին երեկ հայտարարել է, որ Վրաստանի գինեգործական ձեռնարկություններում անցկացված առաջին ստուգման արդյունքներով Ռուսաստանում գրանցվելու իրավունք ստացած 36 վրացական ընկերությունից միայն 2-ն են իրենց փաստաթղթերը ներկայացրել գերատեսչությանը:
Ռուսաստանը վրացական գինու ներկրման վրա բեռնարգելք է դրել 2006 թվականի գարնանը: