Բաժիններ՝

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր կժամանի Իսրայել

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ ժամանել է Իսրայել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:

Վերջինիս խոսքերով՝ իր իսրայելական այցի շրջանակներում Ջոն Քերին անցկացնելու է մեկ կամ երկու հանդիպում: Այսօր Իսրայել կժամանի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Իսրայելական ԶԼՄ-ները գրում են, որ Օբաման ու Քերին միասին Իսրայելից ուրբաթ մեկնելու են Հորդանան, սակայն դրա հաջորդ օրը վերադառնալու են Իսրայել՝ վերջինիս վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ քննարկելու համար իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման հարցը: Վիկտորյա Նուլանդը, սակայն, չի հաստատել նման օրակարգի առկայությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս