Բաժիններ՝

Իրանը նշում է իր նավթարդյունահանման ոլորտի ազգայնացման 62-ամյակը

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանն այսօր նշում է իր նավթարդյունահանման ոլորտի ազգայնացման 62-ամյակը, ինչը որակվում է որպես կարևոր բեկում անկախության համար ազգային շարժման մեջ:

1961 թվականի մարտի 20-ին Իրանի խորհրդարանի անդամներն ընդունեցին վարչապետ Մոհամեդ Մոսադեղի ներկայացրած օրինագիծը, ըստ որի՝ ազգայնացվում էր նավթարդյունահանման ոլորտը:

Մինչ այդ տվյալ ոլորտը Անգլո-պարսկական նավթային ընկերության միջոցով վերահսկում էր բրիտանական կառավարությունը, ով Իրանի նավթային պաշարներից ավելի մեծ եկամուտներ էր ստանում, քան՝ Իրանի կառավարությունը:

Կան կարծիքներ, որ Իրանի նավթարդյունահանման ազգայնացումը պատճառ դարձավ 1953 թվականին Իրանում իրականացված հեղաշրջման, որը տապալեց Մոսադեղի կառավարությանը: Այդ հեղաշրջումն իրականացվել է ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) հովանավորչությամբ և ստացել է «Այաքս» ծածկանունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս