60-ամյա Կարեն Ե.-ն հետախուզվում էր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները համատեղ միջոցառումների արդյունքում հունվարի 12-ին Մետրոպոլիտենի «Շենգավիթ» կայարանի մոտ հայտնաբերել և Արաբկիրի բաժին են տեղափոխել 60-ամյա Կարեն Ե.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի (Առողջությանը թեթև վնաս պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն
Նա ներկայացվել է նախաքննական մարմին: