Կառլսենը հրաժարվել է մասնակցել Շախմատի հավակնորդների մրցաշարին
Նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենը հայտարարել է, որ հրաժարվում է մասնակցել հավակնորդների մրցաշարին, որը կանցկացվի 2024 թվականի ապրիլին։ Նրա խոսքերը մեջբերում է Chess.com-ը։
«Այո, ես չեմ պատրաստվում խաղալ հավակնորդների մրցաշարում, նույնիսկ մի անհանգստացեք այդ հարցի վերաբերյալ»,- ասել է շախմատիստը։
Նախատեսվում է, որ նրան կփոխարինի 28-ամյա ադրբեջանցի Նիջաթ Աբասովը։
Ապրիլի 2-ից 25-ը Տորոնտոյում կանցկացվի հավակնորդների մրցաշարը։ Հաղթողը իրավունք կստանա խաղալ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար ներկայիս տիտղոսակիր Դինգ Լիրենի դեմ: