Բլինքենն ի թիվս այլ երկրների կայցելի նաև Թուրքիա

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հունվարի 4-ից 11-ն ընկած ժամանակահատվածում՝ ի թիվս այլ երկրների, կայցելի նաև Թուրքիա: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ Պետդեպարտամենտը

Հաղորդագրության համաձայն՝ Էնթոնի Բլինքենը հունվարի 4-ից 11-ը կայցելի Թուրքիա, Հունաստան, Կատար, Արաբական Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա, Իսրայել, Հորդանան գետի արևմտյան ափ և Եգիպտոս:

Նշվում է, որ հանդիպումների ժամանակ կարևոր թեմաներից է լինելու Հորդանան գետի արևմտյան ափի և Գազայի հատվածի խաղաղ բնակիչների անվտանգության հարցը:

Քննարկվելու են նաև տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու մեխանիզմները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031