Բաժիններ՝

Տոկիոյում կինը դանակով հարձակվել է մետրոյի ուղևորների վրա․ կան վիրավորներ

Տոկիոյի մետրոյում ուղևորներին դանակահարող կինը ձերբակալվել է։ Հարձակման հետևանքով տուժել է 4 տղամարդ։ Այս մասին հաղորդում է  Kyodo գործակալության հրապարակումը։

20-30 տարեկան կինը դանակահարությունն իրականացրել է հունվարի 3-ի ուշ երեկոյան գնացքի վագոնում, որն ընթանում էր երկու կայարանների միջև։ Ըստ ոստիկանության՝ հարձակման ենթարկված տղամարդիկ կասկածյալին չեն ճանաչում։

Երբ գնացքը ժամանել է կայարան, ոստիկանությունը ձերբակալել է կնոջը։

Ըստ Ճապոնիայի մայրաքաղաքի ոստիկանության՝ կինը խոստովանել է, որ ցանկանում էր սպանել մարդկանց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս