Բաժիններ՝

Սանկտ Պետերբուրգում հունվարի 3-ը դարձել է ամենացուրտ օրը քաղաքի ամբողջ պատմության ընթացքում

Սանկտ Պետերբուրգում օրական միջին ջերմաստիճանը հունվարի 3-ին կազմել է Ցելսիուսի սանդղակով մինուս 22,2 աստիճան, ինչը դարձել է ամենացածրը հիդրոօդերևութաբանական երևույթների գործիքային չափումների ընթացքում։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Սառնամանիքը գերազանցել է մեկ այլ ռեկորդ ևս՝ 2024 թվականի 3-րդ օրը դարձել է ամենացուրտը, Telegram ալիքում հայտնել է քաղաքի գլխավոր օդերևութաբան Ալեքսանդր Կոլեսովը։

«Հունվարի 3-ին քաղաքում ամենացուրտ օրը եղել է 2003 թվականին․ այն ժամանակ ջերմաստիճանը ցերեկը չի բարձրացել մինուս 18,0 աստիճանից», – գրել է օդերևութաբանը։

Մասնագետը նշել է, որ սպասվում են նոր ռեկորդներ․ Լենինգրադի մարզի հյուսիս-արևելքում այժմ արդեն մինուս 34 աստիճան է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս