Բաժիններ՝

Ղրղզստանում առաջարկել են մեծահարուստների համար բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը

Հարուստ քաղաքացիների համար անհրաժեշտ է բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը. այս մասին հայտարարել է Ղրղզստանի վարչապետ Ակըլբեկ Ջապարովը, փոխանցում է Sputnik Ղրղզստանը։

Նրա կարծիքով՝ դա համապատասխանում է կապիտալիստական հասարակության նորմերին։

«Մենք կապիտալիզմ ենք կառուցում. հարուստներն այսուհետ կվճարեն հարուստների պես: Նրանց սպասվում է սակագների ավելի արագացված տեմպերով բարձրացում»,- ասել է Ջապարովը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս