Շուրջ 70 %-ը դեմ է ավտոկայանատեղիների վճարների բարձրացմանը․ GALLUP-ի հարցում

«GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է «Երևանի ձայնը» խորագրով՝ Երևան քաղաքի խնդիրներին վերաբերող ամենամյա հետազոտության հերթական՝ ««Ասե՛ք, Անե՛նք – Ներկե՛ք, Գանձե՛նք» հարցման արդյունքները:

Ըստ հարցման՝ Երևան քաղաքի բնակիչների մեծ մասը բացասական վերաբերմունք ունի Երևանի ավագանու որոշման այն նախագծին, ըստ որի՝ 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնի ավտոկայանատեղիում կարմիր գծերում կայանելու համար վճարը կսահմանվի 160.000 դրամ, իսկ կենտրոնից դուրս՝ 24.000 դրամ:

«13 տոկոսը նշել է, որ լիովի դրական է վերաբերվում այդ որոշմանը, 13,1 տոկոսը՝ ավելի շուտ դրական, 16,1 տոկոսը՝ ավելի շուտ բացասական, և 52,9 տոկոսը՝ ընդհանրապես բացասական:

Մենք նաև խնդրել ենք մեր վերլուծաբաններին հաշվարկել Կենտրոն վարչական շրջանի բնակիչների շրջանում այդ ցուցանիշը. մեծ տարբերություն չենք տեսել»,- նշեց Արամ Նավասարդյանը:

Կարդացեք նաև

«Գելափ»-ի հեռախոսային հարցումներին մասնակցել է Երևան քաղաքի 800 բնակիչ բոլոր վարչական շրջաններից: Հարցումն իրականացվել է դեկտեմբերի 13-16-ը:

Տեսանյութեր

Լրահոս