Բաժիններ՝

Հիմնանորոգվել է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար ճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվել է Հ-36, /Մ-4/ (Իջևան)-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի 48-րդ կիլոմետրից դեպի զորամաս տանող հատվածը։ Այս մասին հայտնել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Ծրագրի շրջանակներում կատարվել են հողային աշխատանքներ, հիմնանորոգվել է ճանապարհի հիմքը, տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Լրացվել-հարթեցվել են կողնակները, կառուցվել են իջատեղեր և մուտքեր, կառուցվել են ջրահեռացման համակարգեր, նորոգվել են գոյություն ունեցող հենապատերը, կառուցվել են նորերը, նորոգվել են նաև ճանապարհին առկա արհեստական կառուցվածքները։ Ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով։

ՀՀ պետական բյուջեի միջոցներով ճանապարհը հիմնանորոգել է «Տավուշի ՃՇՇ» ՓԲԸ-ն, տեխնիկական հսկողությունը կատարել է «Հալդի քոնսալթ» ՍՊԸ-ն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս