Սերժ Սարգսյանը ցավակցել է Բաբկեն Արարքցյանի մահվան կապակցությամբ

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արարքցյանների ընտանիքին՝ Բաբկեն Արարքցյանի մահվան կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ցավով տեղեկացա Արցախյան շարժման ակունքներում կանգնած պետական-քաղաքական գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի և Հայոց համազգային շարժման հիմնադիր անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի մահվան մասին:

Խորին ցավակցություն եմ հայտնում Արարքցյանների ընտանիքին, հարազատներին և մերձավորներին անվանի գործչի մահվան կապակցությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս