Գագիկ Խաչատրյանը չի կալանավորվի. դատարանը հրապարակեց որոշումը

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը մերժել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու մասին միջնորդությունը։ Այն ներկայացրել էր մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանը։

Որոշումը կարելի է բողոքարկել 10-օրյա ժամկետում։

«Միջնորդությունը մերժվել է հաշվի առնելով մի քանի հանգամանք։ Դատարանն արձանագրել է, որ Գագիկ Խաչատրյանի մոտ առկա են մի շարք հիվանդություններ, որոնք հաստատվել են բժշկական փաստաթղթերով, դատաբժշկական փորձաքննության եզրակացություններով և այլ փաստական տվյալներով։ Դատարանն ամբաստանյալի բացակայությունն անհարգելի չի համարել, քանի որ ցանկացած դատական նիստից առաջ համապատասխան փաստաթղթեր են ներկայացվել»,– նշեց դատավոր Արթուր Մկրտչյանը։

Նրա խոսքով` դատարանը նաև որոշել է, որ նախնական պայմանավորվածության համաձայն նիստը կհետաձգվի ու տեղի կունենա 2024 թ. հունվարի 8-ին, ժամը 11։00-ին։

Տեսանյութեր

Լրահոս