Բաժիններ՝

Թուրքիայում ֆուտբոլային հանդիպման ավարտին մրցավարը ծեծի է ենթարկվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սոցցանցցում կատարած գրառմամբ անդրադարձել է դեկտեմբերի 11-ին Թուրքիայի Սուպերլիգայի 15-րդ տուրի շրջանակներում կազմակերպված ֆուտբոլային հանդիպման ընթացքում տեղի ունեցած միջադեպին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Էրդողանը, մասնավորապես դատապարտել է ազգությամբ թուրք ֆուտբոլային հանդիպման գլխավոր մրցավարի՝ Ումութ Մելերի նկատմամբ իրականացված բռնությունը:

Նշենք, որ հիշյալ օրը «MKE Ankaragücü» – «Çaykur Rizespor» հանդիպման ավարտն ազդարարող սուլիչից անմիջապես հետո «MKE Ankaragücü» ֆուտբոլային ակումբի գլխավոր նախագահ Ֆարուք Քոջան և ակումբի այլ անդամներ, մուտք գործելով մարզադաշտ, հարվածներ են հասցրել մրցավարին:

Թուրքական մեդիայում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031