Բաժիններ՝

Գալիս ենք հավի ու ձվի պատմությանը՝ օրենքները լավ չեն աշխատում. Վահան Քերոբյանը՝ սպանդանոցների մասին

Տևական ժամանակ է, ֆերմերները բողոքում են Կառավարության ընդունած որոշման դեմ, ըստ որի՝ դեկտեմբերի 6-ից անասնապահները մորթը պետք է կատարեն բացառապես սպանդանոցներում։ Օրերս այս որոշման դեմ բողոքում էին նաև Արարատի մարզի ֆերմերները, սակայն մարզպետարանից նրանց ասել էին, որ մինչև Ամանոր մորթը կարող են անել այնպես, ինչպես նախկինում, Ամանորից հետո կանդրադառնան խնդրին։

Այսօր Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այս հարցին՝ նշելով, որ ֆերմերները կարող են իրենց նկատառումները փոխանցել նախարարությանը, նախարարությունը խնդրով կզբաղվի։

«Այստեղ նորից գալիս ենք նույն հավի ու ձվի պատմությանը, եթե օրենքներն աշխատեն, ապա վստահ եմ, որ կստեղծվեն անհրաժեշտ ենթակառուցվածքները, որոնք թույլ կտան, որպեսզի սպասարկումն այդ ոլորտում լինի պատշաճ մակարդակի վրա։ Քանի որ օրենքները մինչ այժմ չեն աշխատում այս ոլորտում, դա բերում է նրան, որ այն մարդիկ, որոնք սպանդանոցների ոլորտում ներդրումներ են արել, ունեն ֆինանսական դժվարություններ, որովհետև օրենքների կիրարկման կամ ոչ պատշաճ կիրարկման արդյունքում չի ձևավորվել այն բիզնես ծավալը, որը պետք է թույլ տա, որպեսզի այդ ընկերությունները շահութաբեր աշխատեն։ Մենք վճռական ենք աշխատեցնել այն օրենքները, որոնք քաղաքականություն մշակող մարմինը, այսինքն՝ Էկոնոմիկայի նախարարությունը, ընդունել է»,- շեշտեց Վահան Քերոբյանը։

Ըստ նրա, եթե տեսնում են, որ ընդհանուր օրենսդրական համակարգը կամ օրենքները կիրարկելու համակարգն ունի բացեր, ապա լրացուցիչ գործիքներ ներդնելով՝ այնպես խստացնեն, որպեսզի օրենքներն աշխատեն։

Կարդացեք նաև

«Կյանքում օրենքները պետք է աշխատեն, եթե ընդունվում են օրենքներ, բայց դրանք չեն աշխատում, ապա դրանք ոչ բավարար պետականության մասին են խոսում։ Մենք նույնիսկ կարծում ենք, որ օրենքի ճիշտ կիրարկման դեպքում կարող ենք ունենալ ՀՆԱ-ի 6-7 տոկոս աճ»,- եզրափակեց Վահան Քերոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս