![](/banners/BeFunky-design.jpg)
Ոսկե գդալը
![](https://168.am/wp-content/uploads/2023/11/og_oske-gdaly-7077.jpg)
Քահանան ընթրում էր մի հավատացյալ ընտանիքում: Ընթրիքից հետո, երբ նա հեռացավ, կինն ամուսնուն ասաց.
– Կարծում եմ նա մեր ոսկե գդալը գողացավ:
Մի ամբողջ տարի այդ միտքը նրան հանգիստ չտվեց: Մեկ տարի անց քահանան կրկին հյուրընկալվեց այդ տանը, և կինը չհամբերելով՝ հարցրեց նրան.
– Դո՞ւք եք գողացել մեր ոսկե գդալը:
Քահանան պատասխանեց.
– Ոչ, ես այն ձեր Աստվածաշնչի մեջ եմ դրել…
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի