Բաժիններ՝

Ավտոտնակից 2 մլն 300.000 դրամ էր գողացել

Նոյեմբերի 23-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի շենքերից մեկի մոտակա ավտոտնակից գողացել են մոտ 2 300 000 դրամ:

ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժանմունքի և Արմավիրի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի 44-ամյա բնակիչը: Նա նոյեմբերի 24-ի ժամը 23.50-ին Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժին:

Լեռնագոգցի տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վեդիի քննչական բաժին, որտեղ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է գողացած փողի մի մասը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս