Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Ամիրյան փողոցից մինչև «Փակ շուկայի» հատվածի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
Ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Ամիրյան փողոցից մինչև «Փակ շուկայի» հատվածի երթևեկությունը:
Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանը:
«Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 25-ին, ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 26-ի ժամը 06։00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Ամիրյան փողոցից մինչև «Փակ շուկայի» հատվածի երթևեկությունը: Ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը»,- նշված է հայտարարության մեջ: