Սարալանջի ճանապարհի մի հատվածն ու թունելը մի քանի օր փակ են լինելու
Երևանում ժամանակավորապես փակ կլինի Սարալանջի ճանապարհի մի հատվածը։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 13-ը՝ ժամը 06:00-ն, փակ է լինելու Սարալանջի պողոտա-Արմենակյան փողոց խաչմերուկից մինչև Սարալանջի պողոտան Հերացու փողոցին կապող ճանապարհահատվածը»,- հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ փակ է լինելու նաև Մյասնիկյան պողոտան Սարալանջի պողոտային կապող թունելը:



