Բաժիններ՝

Թուրքիան ժողովրդավարական արժեքները գերակայող պետությունների թվում 148-րդն է

Ժողովրդավարության և ընտրությունների աջակցման միջազգային ինստիտուտը (IDEA) պատրաստել է 2023-ի օրենքի գերակայության մասին զեկույց, որը հիմնվել է 2022-ի տվյալների վրա: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Զեկույցում անդրադարձ է կատարվել 173 երկրի, որոնց թվում Թուրքիան օրենքի գերակայութան մակարդակով զբաղեցրել է 148-րդ տեղը:

Թուրքիան նաև համարվել է Եվրոպայում ոչ ժողովրդավարական 4 երկրներից մեկը:

Հատկանշական է համարվել այն փաստը, որ Թուրքիան ժողովրդավարության առումով իր դիրքերը զիջել է նաև Ռուսաստանին:

Թուրքական մամուլում նման ցուցանիշը բնութագրվել է հեևյալ կերպ. «Թուրքիան ձախողել է ժողովրդավարական արժեքների մասին զեկույցում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս