Բաժիններ՝

Պենտագոնը հայտնել է Սիրիայում իրանական զենքի պահեստներին երկու հարված հասցնելու մասին

ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու F-16 կործանիչներ ավիահարվածներ են հասցրել զենքի և զինամթերքի պահեստների, որոնք, ինչպես պնդում են ԱՄՆ-ում, պատկանում են Սիրիայում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների։

Այդ մասին ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնել է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան։

Ըստ նրանց վարկածի՝ ավիահարվածները երկու կործանիչներով հասցվել են այն պահեստներին, որտեղ ԻՀՊԿ-ն «պահում է զենք և զինամթերք, որոնք կիրառվել են» Սիրիայում և Իրաքում ամերիկյան զորքերի վրա հարձակվելու ժամանակ։ Պաշտոնյան պնդել է, որ «հարվածների տեղանքում քաղաքացիական անձինք չեն եղել»։ Նա, սակայն, չի պատասխանել այն հարցին, թե հարվածների պահին Իրաքի հետ սահմանի մոտ գտնվող պահեստներում ներկա եղել ե՞ն արդյոք ԻՀՊԿ անդամներ։ Պենտագոնի պաշտոնյայի խոսքով՝ բոլոր հարվածները ճշգրիտ խոցել են թիրախները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս