Քննարկվել է Մումբայի նավահանգստով բեռնափոխադրումների հնարավորությունը. էկոնոմիկայի փոխնախարարը Հնդկաստանում է

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը Մումբայ քաղաքում, Հնդկաստանի գլոբալ ծովային գագաթնաժողովի շրջանակում, հոկտեմբերի 18-ին հանդիպել է Հնդկական նավահանգիստների ասոցիացիայի Մումբայ նավահանգստի տնօրեն Ռաջիվ Ջալոտայի հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը և ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Ռաջիվ Ջալոտան ներկայացրել է նավահանգստի հնարավորությունները։ Այնուհետև կողմերը քննարկել են Մումբայ նավահանգստի միջոցով տարանցիկ բեռնափոխադրումների իրականացմանը վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ուղղությամբ գործնական քայլերի, ինչպես նաև հնարավոր եռակողմ ձևաչափով գործակցության շուրջ։

Տեսանյութեր

Լրահոս