Գագիկ Ծառուկյանի շնորհավորանքը Սերժ Սարգսյանին կարևոր չէ՞
Ինչպես հայտնի է, Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը մինչ օրս չի շնորհավորել Սերժ Սարգսյանին՝ ՀՀ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
168.am-ը հետաքրքրվեց Գ. Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից, թե դա ինչո՞վ է պայմանավորված։ «Ես զարմանում եմ, որ Ձեր հնչեցրած հարցը դարձել է մի շարք լրատվամիջոցների աշխատանքային գործունեության հիմնաքար: Կարծում եմ` ներքաղաքական կյանքի այսօրվա օրակարգում բազմաթիվ կարևոր խնդիրներ կան, որոնց կարելի է բևեռել ԶԼՄ-ների ուշադրությունը»,- ասաց Ի. Տոնոյանը, ում հաջորդ հարցն ուղղելու հնարավորություն չունենացանք, քանի հեռախոսազրույցն ընդհատվեց, որից հետո նրա հեռախոսը դարձավ անհասանելի: