Փաստաբանների պալատը բռնի տեղահանված արցախցիներին իրավաբանական անվճար խորհրդատվություն կտրամադրի

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը և Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիան 2023 թվականի հոկտեմբերի 3-ից սկսած ամեն օր` ժամը 14:00-17:30-ը (Հասցե` ք. Երևան, Զաքյան 7-2, 2-րդ հարկ) արցախցիների համար կազմակերպում են անվճար իրավաբանական խորհրդատվություն:

Խորհրդատվության կազմակերպմանը կներգրավվեն նաև Արցախի փաստաբանների պալատի ներկայացուցիչները` ԱՀ ՓՊ նախագահ Էրիկ Բեգլարյանի գլխավորությամբ:

Մարզերում իրավաբանական խորհրդատվության հետ կապված կազմակերպչական հարցերի համար արցախցիները կարող են կապ հաստատել (+374) 33 600 714 հեռախոսահամարով:

Նախաձեռնության գլխավոր նպատակն է աջակցել մեր տեղահանված հայրենակիցներին՝ իրավական ոլորտին առնչվող ամենատարբեր հարցերում:

Տեսանյութեր

Լրահոս