Եղիա Ա.-ին հայտնաբերել են Գուրգեն Մահարու փողոցում
![](https://168.am/wp-content/uploads/2018/12/kalanq-1.jpg)
Հոկտեմբերի 2-ին, ժամը 12.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողները Գուրգեն Մահարու փողոցում ձերբակալել են 1990 թ. ծնված Եղիա Ա.-ին: Նա սեպտեմբերի 27-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, խափանման միջոցը՝ ստորագրություն: