Բաժիններ՝

Հանրապետական Մեթ Գեցը դիմում է ներկայացրել Ներկայացուցիչների պալատի խոսնակին հեռացնելու համար

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Մեթ Գեցը դիմում է ներկայացրել, որով կոչ է արվում քվեարկություն անցկացնել և պալատի խոսնակի պաշտոնից հեռացնել Քևին Մաքքարթիին։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Մեթ Գեցի քայլին արձագանքելով՝ Մաքքարթին սոցցանցերում գրել է՝ «Իրականացրու դա»։ Գեցը պատասխանել է՝ «Հենց նոր իրականացրի»։

Երկու հանրապետականների միջև լարվածությունը սրվել է շաբաթ և կիրակի օրերին, երբ խոսնակ Մաքքարթին դեմոկրատների օգնությամբ ընդունեց բանաձև կառավարությանը կարճաժամկետ ֆինանսավորում տրամադրելու վերաբերյալ՝ «շաթդաունից» խուսափելու համար։

Քվեարկություն անցկացնելու համար Ներկայացուցիչների պալատն ունի երկու օր։ Որոշումը կայացվում է մեծամասնության ձայնի հիման վրա։

Վերջին անգամ նման դիմում ներկայացվել է 2015 թվականին՝ Ներկայացուցիչների խոսնակ Ջոն Բեյներին հեռացնելու համար։ Նախաձեռնությունը ձախողվել է, սակայն դա խոսնակի վրա այնքան մեծ ճնշում առաջացրեց, որ նա հրաժարական տվեց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031