«Չներեք ինձ վեր Ձեզ թողեցի ֆիզիկապես… սըրտս ու հոգիս թողալում Արցախումս». Սոսե

Սոսե Բալասանյանի քույրն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Սոսեն որոշել է մնալ Արցախում և չի գալու Հայաստան։

Քիչ առաջ, սակայն, Սոսեն ֆեյսբուքի իր էջում գրել է, որ վերադարձել է Հայաստան.

«Չներեք ինձ վեր Ձեզ թողեցի ֆիզիկապես… սըրտս ու հոգիս թողալում Արցախումս»։

Հիշեցնենք, որ Սոսեն մասնակցել է 44-օրյա պատերազմին և վիրավորվել։ Նրա հայրը՝ Գրիգոր Բալասանյանը, զոհվել է արցախյան առաջին պատերազմի ժամանակ։

Տեսանյութեր

Լրահոս