Հաջորդը Սյունիքի վաճառքն է․ Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատահակա՞ն էր, արդյոք, որ Արցախից արտագաղթը դեռ չսկսված, գարշապետը հայտարարեց, որ 40 000 կացարաններ են պատրաստել Արցախից արտագաղթողների համար։ Համոզված եմ, որ՝ ոչ։ Դեռևս անցյալ տարի, եվրոպայում բնակվող և ԵՄ պաշտոնյաների հետ սերտ կապեր ունեցող ընկերս, անհանգստացած ինձ ահազանգեց, որ գարշապետ- ալիև բրյուսելյան հանդիպմանը, ԵՄ հանձնաժողովի նախագահ Շառլ Միշելն առաջարկել է ԵՄ ֆինանսավորմամբ Արցախի բնակչությանը տեղափոխել Հայաստան։ Եվ, ի՞նչ եք կարծում, այո՛, գարշապետիկը համաձայնվել է։
Այնպես որ, նորից կրկնեմ՝ գարշապետ-ալիև զույգը պլանավորել էր և 2020թ․ պատերազմն ու մեր պարտությունը, և 2022թ․ և այս տարվա հարձակումները։Գարշապետիկը փողով վաճառեց Արցախը, փողով արցախահայությանը տարհանեց իր հայրենիքից և պատրաստվում է փողով վաճառել Սյունիքն ու փողով սյունեցիներին արտահանել իրենց հայրենիքից։Եվ այս վաճառքի քավորն ու համաֆինանսավորողը՝ ժողովրդավարության ու մարդու իրավունքների նվիրյալ ԵՄ-ն է»։