Արցախի Հանրապետության լուծարման ակտը ստորագրվել է ուժի սպառնալիքի տակ: Սա ֆիքսենք ու եզրակացություն անենք. Նաիրա Կարապետյան

Նաիրա Կարապետյանը գրում է. «Միայն մեկ բան ասեմ – Արցախի Հանրապետության լուծարման ակտը ստորագրվել է ուժի սպառնալիքի տակ: Սա ֆիքսենք ու եզրակացություն անենք:

Նաև՝ եթե Արցախի Հանրապետության գոյությունը կարևոր չլիներ, ճանաչված չլիներ, գործոն չլիներ, այդ փաստաթղթի անհրաժեշտություն թշնամու համար չէր լինի:

Եվ երրորդ – եթե Հայաստանը որևէ բան չստորագրի հիմա, ինչը կճանաչի Արցախը Ադրբեջանի կազմում, մենք դեռ ունենք հնարավորություն:

Հ.Գ. Ծանր է, անտանելի ծանր է, երբ քեզանից բնաջնջելու սպառնալիքի տակ խլում են հայրենիքդ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930