«Կարծես բոլորով պատերազմ հայտարարած լինեն Արցախի հերոսական ժողովրդին ու դրան հասնելու համար ամեն ինչ անում են»
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինձ համար առանձնապես հետաքրքիր չէ, թե ՀՀ իշխանությունն ինչպես է իր պատասխանատվությունը ռուսների կամ մյուսների վրա բարդում:
Կամ ինչպես են տարբեր միջազգային դերակատարներ արդարանում կամ հրապարակային փոխհրաձգություն վարում ՀՀ իշխանության հետ:
Յուրաքանչյուրն իր մասով` փաստաթղթային, քաղաքական, բարոյական առումով ունեին ու ունեն պատասխանատվություն, որը ոչ մի ձևով չի իրացվում:
Կարծես բոլորով պատերազմ հայտարարած լինեն Արցախի հերոսական ժողովրդին ու դրան հասնելու համար ամեն ինչ անում են՝ մեկը լռությամբ, մյուսը վճռականության բացակայությամբ, մյուսն իրականության փախուստով: