Բաժիններ՝

Շնորհակալ եմ Ռոսելին, սակայն ես հերոս չեմ. Ռոուրա

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի օգնական Խորդի Ռոուրայի գլխավորությամբ կատալոնացիները ոչ այնքան վստահ խաղ են ցուցադրում։ Մադրիդի «Ռեալի» և «Միլանի» հետ խաղերում կրած անհաջողություններից հետո շատերը սկսել են խոսել, թե Ռոուրան չի կարողանում Վիլանովայի բացակայության պայմաններում վերահսկել իրավիճակը։

Սակայն կան նաև մարդիկ, ովքեր Ռոուրային ստեղծված իրավիճակում հերոս են համարում, որոնցից մեկը «Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելն է։

«Ե՞ս, հերո՞ս։ Շնորհակալ եմ Ռոսելին այդ խոսքերի համար, սակայն ես պարզապես իմ աշխատանքն եմ անում այն իրավիճակում, որում հայտնվել ենք։ Ուզում ենք հասնել նրան, որ Վիլանովայի բացակայությունը հնարավորինս քիչ զգացվի։ Սակայն հույս ունենք, որ Տիտոն շուտ կվերադառնա», – Ռոուրայի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս