Բաժիններ՝

Էստոնիան և Լատվիան միացել են եվրոպական հակաօդային պաշտպանության համակարգին

Էստոնիայի և Լատվիայի պաշտպանության նախարարության ղեկավարներ Հաննո Պևկուրը և Ինարա Մուռնիեցեն սեպտեմբերի 11-ին Գերմանիայում փաստաթուղթ են ստորագրել «Եվրոպական երկնքի վահան» (European Sky Shield Initiative, ESSI) հակաօդային պաշտպանության եվրոպական համակարգին միանալու մտադրության մասին։ Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից:

Բավարիայի Ռետենբախ քաղաքում անցկացված արարողությանը մասնակցել է նաև Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը. հենց այնտեղ է գտնվում IRIS-T հակաօդային պաշտպանության համակարգեր արտադրող գերմանական Diehl Defense զինագործական ընկերությունը։

«Այսօր շատ կարևոր օր է Ռետենբախում: Այսօր ստորագրված մտադրությունների մասին համաձայնագիրը կապահովի IRIS-T SLM-ի մատակարարումը մեր ընդհանուր հակաօդային պաշտպանության շրջանակներում: Մեր գործընկերներ Էստոնիան և Լատվիան կատարել են այդ կարևոր քայլը և ցանկանում են գնել այդ սարքավորումը», – Պիստորիուսն ասել է համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:

«Եվրոպական երկնքի վահան» նախաձեռնությունը գործարկվել է Գերմանիայի կողմից 2022 թ. օգոստոսին և ներկայում միավորում է 19 երկիր, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամներ Մեծ Բրիտանիան, Սլովակիան, Լատվիան, Հունգարիան, Բուլղարիան, Բելգիան, Չեխիան, Ֆինլանդիան, Լիտվան, Նիդերլանդները, Ռումինիան, Սլովենիան, Էստոնիան և Նորվեգիան: 2023 թ. փետրվարին նախագծին միացել են նաև ՆԱՏՕ-ն անդամակցության թեկնածու Շվեդիան և Դանիան։ Հուլիսին եվրոպական Sky Shield ՀՕՊ համակարգին միացել են Շվեյցարիան և Ավստրիան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս