Ադրբեջանի հետ հավանական պատերազմի դեպքում Իրանի զորքերի Հայաստան մտնելու մասին լուրերը անհիմն են. Իրանի ԶՈւ ԳՇ պետ
                                    Իրանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Իրանի ԶՈւ ԳՇ պետի՝ միջազգային համագործակցության հարցերով տեղակալ Մոհամմադ Ամիր Ահադին, Բաքվում պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին առ այն, թե արդյոք Իրանը երկրի հյուսիսում զորք է կուտակել, և Ադրբեջանի հետ հավանական պատերազմի դեպքում այդ զորքերը մուտք են գործելու Հայաստան, նշել է․ «Այդ լուրերն անհիմն են, քանի որ Իրանի ԶՈւ բարձրաստիճան պատվիրակությունն Ադրբեջանում է գտնվում, միանշանակ այդ լուրերն անհիմն են։ Սրանից օրեր առաջ էլ մեր ԶՈւ ԳՇ պետն ու Ադրբեջանի պաշտպանության նախարարը ջերմ հեռախոսազրույց են ունեցել, և երկու երկրների միջև շատ լավ հարաբերություններ են»։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    