Բաքվում տեղի կունենա ադրբեջանա-իրանական համատեղ ռազմական հանձնաժողովի նիստը

Բաքվում սեպտեմբերի 9-ին տեղի կունենա ադրբեջանա-իրանական համատեղ ռազմական հանձնաժողովի նիստը:

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պատվիրակությունը կայցելի Ադրբեջան՝ նիստին մասնակցելու նպատակով, որտեղ կքննարկվեն երկու երկրների միջև ռազմական և պաշտպանական համագործակցության ամրապնդման հարցեր:

Պատվիրակության կազմում է նաև Իրանի պաշտպանության նախարարի տեղակալ բրիգադի գեներալ Մեհդի Ֆարահին:

Տեսանյութեր

Լրահոս