Բաժիններ՝

Զելենսկին հայտարարել է ռազմական գործողությունների տեմպերի դանդաղեցման մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուս-ուկրաինական ռազմական գործողությունները բարդ են, և շատ գործընթացներ դանդաղում են:  Այս մասին նա հայտարարել է՝ պատասխանելով հարցերին Յալթայի եվրոպական ռազմավարության «Ապագան որոշվում է Ուկրաինայում» թեմայով քննարկման ժամանակ։

«Պատերազմը դանդաղում է։ Դա կա, մենք դա ընդունում ենք։ Բարդանում և դանդաղում են բոլոր գործընթացները՝ պատժամիջոցներից մինչև զենքի տրամադրում։ Երբ որոշ գործընկերներ հարցնում են՝ ի՞նչ նորություն կա հակահարձակումից, երբ կլինի հաջորդ քայլը, իմ պատասխանն է՝ այսօրվա դրությամբ մեր քայլերն ավելի արագ են, քան պատժամիջոցների նոր փաթեթները», – ասել է Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինայի առաջնորդը հայտարարել է, որ հակահարձակումն արագացնելու համար Ուկրաինայի զինված ուժերին անհրաժեշտ է ավելի շատ Արևմտյան ռազմական տեխնիկա, մասնավորապես ՝ ժամանակակից կործանիչներ:

«Եթե մենք երկնքում չենք, իսկ Ռուսաստանը կա, նրանք մեզ կանգնեցնում են երկնքից։ Կանգնեցնում են մեր հակահարձակումը»,- նշել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս