Ղուրանի վրա հարձակումը ատելության և բարբարոսության ակտ է. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է, որ Ղուրանի (մահմեդականների սուրբ գիրք) վրա հարձակումները ատելության և բարբարոսության արարք են: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Էրդողանը նախագահական նստավայրում ընդունել է Ամերիկայի մահմեդական կազմակերպությունների խորհրդի (USCMO) անդամներին։
Հանդիպմանն Էրդողանն ասել է. «Մենք համաձայն չենք, որ Եվրոպայում խոսքի ազատության քողի տակ իրենց թույլ են տալիս հարձակվել Ղուրանի՝ սուրբ գրքի վրա։ Սա ատելության և բարբարոսության բացահայտ ակտ է»։
Էրդողանն ընդգծել է, որ Շվեդիայում, Հոլանդիայում և Դանիայում կրկնվող հարձակումները ցույց են տալիս, որ «ժողովրդավարությունը և մարդու իրավունքները տարածաշրջանում չեն արմատավորվել»:
Շարունակելով իր խոսքը՝ նա նաև ասել է. «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և Մարդու իրավունքների խորհրդում որոշումների ընդունումը, որոնք սուրբ գրքերի նկատմամբ ցանկացած բռնություն ճանաչում են որպես միջազգային իրավունքի խախտում, կարևոր իրադարձություն է։ Թուրքիան շարունակում է կոչ անել շահագրգիռ երկրներին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ատելության այդ ակտերը կատարողների դեմ»։