ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Սաղաթել Հարությունյանի գրքի նոր հրատարակությունը

ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Newmag հրատարակչության գործընկեր, որը «Երազ» մանկական մատենաշարի շրջանակում հրատարակել է հայտնի հայ գրող, բանաստեղծ, դրամատուրգ, ԽՍՀՄ մշակույթի վաստակավոր գործիչ Սաղաթել Հարությունյանի «Ծիպիլին, Տիմբական և ծիծաղը» հեքիաթ-վիպակի նոր պատկերազարդ հրատարակությունը։

Առաջին անգամ «Ծիպիլին, Տիմբական և ծիծաղը» գիրքը տպագրվել է 1985 թվականին և անմիջապես դարձել երկրի փոքրիկ ընթերցասերների շրջանում ամենասիրված ստեղծագործություններից մեկը։ Հեքիաթ-վիպակը մի քանի անգամ վերատպվել է հայերեն և ռուսերեն լեզուներով։ Գրքի նոր պատկերազարդ հրատարակությունը հասանելի կլինի հանրապետության բոլոր գրախանութներում, ինչպես նաև այն կարելի է պատվիրել օնլայն:

«ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատանքի նշանակալից ուղղություններից մեկը հանրապետությունում սոցիալական նախագծերին աջակցությունն է։ Ուրախ ենք, որ Newmag հրատարակչության հետ համագործակցության շրջանակներում հնարավորություն ունենք մեր ներդրումն ունենալու երիտասարդ սերնդի զարգացման գործում։ Այս յուրահատուկ և գունեղ գրքերը կդառնան մեր փոքրիկ ընթերցողների գրադարանների անբաժանելի մասը»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի – Տնօրինության նախագահի ԺՊ Արա Ավագյանը:

«Գրքի ընտրությունը պատահական չէր. «Ծիպիլին, Տիմբական և ծիծաղը» հեքիաթ-վիպակը արդեն շուրջ 30 տարի շատ հայտնի է, և մենք որոշեցինք թարմացնել այն՝ գրքին համապատասխան ժամանակակից նկարազարդումներ մշակելով։ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համագործակցությամբ՝ սիրված հայ հեղինակի գրքի նոր հրատարակությունը կրկին հայտնի կդառնա երիտասարդ սերնդի շրջանում»,- նշեց Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը։

ՎՏԲՀայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Տեսանյութեր

Լրահոս