Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են երեք հայ երիտասարդի ձերբակալելու մասին

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում երեք հայի ձերբակալելու մասին։Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում երեք հայի ձերբակալելու մասին։

Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ նրանց սպառնում է 10-օրյա կալանք։

Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ ձերբակալված հայ երիտասարդները «Մարտունի Ավո» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներ են։ Նրանց նկատմամբ դեռևս 2021 թվականին հետախուզում է հայտարարվել՝ իբր ադրբեջանական դրոշն անարգելու մեղադրանքով։

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայումս հայտնել է միայն 2001 թվականին ծնված Ալեն Նելսոնի Սարգսյանին առևանգելու մասին։ Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանն էլ հայտնել էր, որ ևս մեկ ուսանողի ադրբեջանցիները հարցաքննում են։

Տեսանյութեր

Լրահոս