ՀՀ-ն Ադրբեջանին արդեն 5-րդ անգամ է փոխանցում նույն պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկները
ՀՀ կողմից Ադրբեջանին փոխանցվածը ոչ թե խաղաղության պայմանագրի նոր նախագիծ է եղել, այլ նոր առաջարկներ՝ բանակցվող պայմանագրի տարբերակի մեջ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ հավելելով, որ հայկական կողմն առաջարկներն ուղարկել է արդեն 5-րդ անգամ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը Բաքվին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հայկական նոր առաջարկներ։
Բադալյանը չմեկնաբանեց, թե առաջարկները երբ են ուղարկվել և արդյոք ադրբեջանական կողմից արձագանք եղել է, թե՞ ոչ։ «Այդ հարցի վերաբերյալ չունեմ մեկնաբանություն»,- ասաց նա։