Հնդկաստանի հյուսիսում առնվազն 7 բարձրահարկ շենք է փլվել սողանքի պատճառով

Հնդկաստանի Հիմաչալ Փրադեշի հյուսիսային նահանգի Կուլու քաղաքում մուսոնային անձրևներով պայմանավորված հզոր սողանքի հետևանքով առնվազն 7 բարձրահարկ բնակելի և վարչական շենք է փլուզվել։ Ավելի շատ թվով շենքեր էլ վնասվել են։

«The Times of India» թերթը գրում է, որ մարդկային զոհերից հաջողվել է խուսափել վթարային տներից բնակիչներին ու ծառայողներին ժամանակին տարհանելու շնորհիվ։

Տարհանումն իրականացվել է 3-4 օր առաջ, երբ շենքերում սկսել են ճաքեր առաջանալ։

Ինչպես հաղորդել են Հիմաչալ Փրադեշի իշխանությունները, տեղատարափները, դրանց առաջացրած սողանքները և հեղեղումները հանգեցրել են նահանգում ավելի քան 2 հազար տների փլուզման, տարերային աղետի հետևանքով զոհվել է ավելի քան 340 մարդ։ Տեղումներից վնասը կազմել է շուրջ 1 մլրդ դոլար:

Տեսանյութեր

Լրահոս