Իրանը պատմական իրադարձություն է համարում երկրի անդամակցությունը BRICS-ին

Իրանին BRICS-ի անդամակցության տրամադրումը պատմական իրադարձություն է: Նման կարծիքն է հայտնել Իսլամական Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը դարձել է BRICS-ի մշտական անդամ: Անդամակցությունն աշխարհի զարգացող երկրների խմբին պատմական իրադարձություն է և Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության ռազմավարական հաջողությունը», – գրել է նա X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում:

BRICS-ի կազմի մեջ են մտնում Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը: Միավորման գագաթնաժողովը տեղի է ունեցել օգոստոսի 22-ից 24-ը Յոհանեսբուրգում։

Հիշեցնենք, որ Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան հայտարարել է, որ Արգենտինան, Եգիպտոսը, Իրանը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան և Եթովպիան BRICS-ի կազմ կմտնեն 2024 թվականի հունվարի 1-ից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031