Թուրքիան Հյուսիսային Իրաքից նավթի ներկրումը կսկսի 2014 թվականին

Արաբական Al-Quds Al-Arabi թերթի փոխանցմամբ՝ թուրքական Genel Energy ընկերությունը, որն ածխաջրածինների հետախուզման ու մշակման աշխատանքներ է իրականացնում Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության տարածքում, պլանավորում է Հյուսիսային Իրաքից նավթի ներկրման գործընթացը Թուրքիա սկսել արդեն հաջորդ տարի:

Այդ հարցում Genel Energy-ին չի կանգնեցնում քրդական ինքնավարության ու Բաղդադի կենտրոնական կառավարության միջև առկա տարաձայնություններն այդ հարցում: Genel Energy-ն կանխատեսում է, որ այս տարի քրդական ինքնավարությունում նավթի ադյունահանման ծավալը կհասցվի օրական մինչև 55.000 բարելի, իսկ նավթի արտահանումից կազմակերպության եկամուտնները կկազմեն մոտ 400 միլիոն դոլար:

Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզն ինքնաթիռով մեկնեց քրդական ինքնավարության մայրաքաղաք Էրբիլ՝ նավթագազային պայմանագրեր կնքելու նպատակով, սակայն ԱՄՆ-ը, որոշ տվյալներով էլ՝ Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին թույլ չտվեցին, որ թուրք նախարարի ինքնաթիռը հասնի Էրբիլ, և այն հետ վերադարձավ:

ԱՄՆ-ը դեմ է, որ Թուրքիան նավթագազային պայմանագրեր կնքի քրդական ինքնավարության հետ, քանի որ դա վտանգի տակ կդնի Իրաքի տարածքային ամբողջականությունը: Թուրքիայի այդ քաղաքականությունը լուրջ խնդիրներ է առաջացնում նաև Անկարայի ու Բաղդադի, Բաղդադի ու Էրբիլի միջև:

Տեսանյութեր

Լրահոս