Եկել է ժողովրդի քթից բերելու ժամանակը. 2018-ի բոլշևիկյան հեղափոխության արդյունքում ժողովուրդն աղքատացավ, իշխող դասակարգի եկամուտներն ավելացան. Հրանտ Բագրատյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է:

Զրույցի ընթացքում քննարկված հիմնական թեմաները՝ թեզերով.

  • Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունը, այո՛, իրականում բոլշևիկյան հեղափոխություն էր, որի արդյունքում ժողովրդի վիճակը չի լավացել, ընդհակառակը, վատացել է, և լավացել է միայն իշխող դասակարգի կյանքը, հեղափոխությամբ իշխանություն վերցրած պաշտոնյաների եկամուտները, գույքային ձեռքբերումներն են շեշտակի աճել: Այո, համաձայն եմ ձեզ հետ՝ հեղափոխություն արեցին, որպեսզի իրենք իրենց պրեմիաներ տան, անշարժ գույք ձեռք բերեն, հարստանան, հսկայական եկամուտներ, պարգևավճարներ… Եվ, այո, 2018թ. այդ «բոլշևիկյան հեղափոխության» արդյունքում ավելացավ հենց այս իշխանությունների ներկայացուցիչների եկամուտները, կոռուպցիան չի նվազել, ոչ մի կոպեկ ստվերից դուրս չի բերվել, այդ ամենը բլեֆ է, գոյություն ունեն թվեր, փաստեր, որոնք հակառակն են ապացուցում:
  • Հարց եմ բարձրացնելու գլխավոր դատախազի մոտ՝ քրեական գործ հարուցել ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանի նկատմամբ՝ թվերը կեղծելու համար:
  • Կենսաթոշակների բարձրացումը կեղծիք է այս իշխանությունների կողմից:
  • 2018-ից մինչև այսօր Հայաստանում արձանագրվել է 30 տոկոս գնաճ:
  • Հիմա, այն թոշակառուներին,  որոնք 2018թ. հեղափոխություն էին անում, հարցնենք՝ կերա՞ք, տեսա՞ք՝ ում կյանքը լավացավ, ովքեր օգտվեցին հեղափոխությունից:
  • 260 հազար մարդ եկամուտ է ստանում գյուղատնտեսությունից, այս իշխանության օրոք՝ 5 տարվա ընթացքում գյուղատնտեսությունը 11 տոկոս անկում է ապրել:
  • Պետական ծառայողների եկամուտներն աճել են այնքան, ինչքան գնաճը:
  • Այս իշխանություններն իրենք իրենց 5 տարում 200 մլրդ դրամի պարգևավճար են տվել:
  • Նախարարություններում պարգևավճարի առյուծի բաժինը հասնում է նախարարներին, փոխնախարարներին, բաժնի վարիչներին, Ազգային ժողովում՝ պատգամավորներին, ԱԺ նախագահին, փոխնախագահներին, մի խոսքով՝ բոլոր ՔՊ-ականներին:
  • Բոլորը միասին վերցրած՝ թոշակառուներ, գյուղացիներ, պետական և մասնավոր համակարգի շարքային աշխատողներ, մի խոսքով, բնակչության կենսամակարդակը չի՛ աճել: Մարդկանց խաբում են: ՀՀ վիճակագրական կոմիտեն մինչև վերջ ճշմարտությունը չի ասում: Սա նույնպես խաբելու ձև է:

  • Պինդ բռնվեք, չընկնեք, մի փաստ հրապարակեմ՝ 2022թ. հայաստանյան բանկերի շահույթը 60 միլիարդ դրամից ավելացել է՝ հասնելով ավելի քան 200 միլիարդ դրամի: Ինչի՞ հաշվին: Բացատրե՛մ:
  • Այսօր ԿԲ նախագահը ձայն չի հանում, և Փաշինյանն ինչ ուզում՝ անում է:
  • Այս իշխանության կառավարման 5 տարիների ընթացքում որևէ դրական բան չի եղել՝ կոռուպցիա՝ մեկ անձից պետական գնումներ, պետական պարտքի ավելացում, աշխարհագրական տարածքի նվազում, պատերազմում պարտություն, մարդկանց կյանքի որակի բարելավում չկա…
  • Քաղաքական առումով միայն կորուստներ են եղել՝ տարածքային, մարդկային, նոր բարեկամներ չենք  գտել, թշնամացրեցինք երկիրը Ռուսաստանի և այլ երկրների հետ:
  • Նիկոլ Փաշինյանն աճի տեղ չունի, սա ամեն տեղ ունի անհաջողություն, Արցախը տվել է, բանակը ջարդել է, ստեղծել է իրեն պահպանող ծառայություն…
  • Կառավարության առաջարկով փոփոխված Հարկային օրենսգրքով՝ հուլիսի 1-ից միկրոբիզնեսի դաշտում աշխատող գործատուները 5000 դրամի փոխարեն՝ արդեն 20% եկամտահարկ են վճարում յուրաքանչյուր աշխատակցի համար։ Նախկին իշխանությունների՝ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին նման արտոնություն տրվեց միկրոբիզնեսին:

Այս փոփոխությամբ, փաստորեն, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը վերացրեց միկրոբիզնեսին տրված միակ արտոնությունը: Այսօր մոտ 35-37 հազար միկրոձեռնարկատիրության սուբյեկտ կա:

Կարդացեք նաև

Այս մարդը՝ Փաշինյանը, երբ եկավ իշխանության, ասաց՝ միկրոբիզնեսը չի հարկվի, տաքսիստներն ուրախությունից գժվեցին… Ես ասացի՝ հետո քթներից բերելու է, հիմա եկել է դրա ժամանակը, մեկը մյուսից աբսուրդ օրենքներ են ընդունում: Դա գալիս է ինտելեկտի պակասից, սեփական ասելիքը, աշխարհի փորձը չիմանալուց ու նաև իր հավաքած անտաղանդ կազմից։

  • Արցախում՝ Նիկոլ Փաշինյանի քավորությամբ, սով է: Եթե Փաշինյանը ստորագրի խաղաղության պայմանագիրը, ի՞նչ է մեզ սպասվում: Փաշինյանին պաշտպանողները թող ասեն, երևի մի բան գիտեն։ Երբ  Փաշինյանն  ասաց՝ «ճանաչում եմ Արցախը Ադրբեջանի կազմում», Արցախում սով սկսվեց:  Ինքը մերժեց ռուսական միջնորդությունը՝ գնաց Արևմուտք։ Իր քաղաքականությունն է՝ մատաղ անենք արցախցիներին հանուն Հայաստանի ապագայի, որ ասի՝ «Ապագա կա»…

  • Ոչ մի խաղաղություն էլ չի լինի, նույնիսկ, եթե թուղթ ստորագրվի։ Ես չեմ հավատում, որ կարող է հոկտեմբերին ստորագրվի որևէ փաստաթուղթ, եթե անգամ ստացվի ստորագրել, ապա՝ շատ դաժան պայմաններով: Խոսքը չի վերաբերում Արցախին, Ալիևն ասում է՝ Ղարաբաղն իմն է, դու ասա՝ է՞լ ինչ ես տալիս Հայաստանից, ինքն ուզում է Հյուսիս, Արևելք և Սյունիք, իսկ այդ ամենն անվանում են Արևմտյան Ադրբեջան։
  • Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց հետո միայն կսկսվի դատական գործընթաց:
  • Իրենք պատրաստվում են հեռանալ, հիմքեր են նախապատրաստում, որ վաղն իրենց չդատեն։ Փաշինյանը կարող է ասել՝ գործուն զղջում եմ, բայց պետք է վերադարձնի 14 հազար  քառակուսի կմ-ը, 5000 զոհերին…
  • Եթե մենք գնում ենք խաղաղության Ռուսաստանի միջնորդությամբ, ապա իրենց կարգավորման տարբերակով ռուսական զորք է լինելու, իսկ եթե Արևմուտքի միջնորդությամբ, ապա լինելու է թուրքական զորքը:
  • Նիկոլը հասկանում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության խնդիրն Արցախը չէ, հայտարարության 9-րդ կետն է: Նրան հետաքրքրում է այն,  որ եթե տա անկլավներն ու  միջանցքը, ինքը չի կարող մնալ իշխանության:
  • Արևմուտքը հասկացել է, որ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ամեն ինչի պատրաստ է գնալ՝ իր կաշին փրկելու համար: Արմեն Գրիգորյանի տեսակը՝ ցինիկ ստախոս, եկել է իշխանության, նա պետք է հեռացվի:
  • Նիկոլի վրա զայրացած են Ռուսաստանում, հնարավոր է, որ ինքը շարունակի իր  գժական ուղևորությունները՝  Ռուսաստանից  Արևմուտք, և՝ հակառակը:
  • Հիմա մեզ պետք է փրկել Արցախը, Սյունիքը: Սա շուտով կգնա, ահագին փող են աշխատել:
  • Խաղաղության պայմանագիրը գրոշի արժեք է ունենալու Ադրբեջանի համար, վաղը-մյուս օրն Ադրբեջանն այն հանգիստ խախտելու է:
  • Մեզ դեմոկրատիա սովորեցնող Արսինե Խանջյանը, Սերժ Թանկյանը թող գան ներողություն խնդրեն, թող գան այստեղ ապրեն, թող գնան տեսնեն՝ Արցախն ինչ արեցին:

Տեսանյութեր

Լրահոս