Վրաստանից ՀՀ գնացքների երթևեկությունը վերականգնվել է. Բաթում–Երևան ուղերթը ճանապրահին է
«Վրացական երկաթուղիներ» ընկերության Բաթում–Երևան ուղերթ իրականացնող գնացքը, որը նախօրեին սողանքի պատճառով չէր կարողացել հասնել մեկնման կետ, այսօր ժամը 15-ին կժամանի Երևան։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին երկաթուղային կենտրոնական կայարանից։
Երևանից Բաթում գնացքը կմեկնի ըստ չվացուցակի` այսօր տեղական ժամանակով 14:00-ին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սողանքը տեղի է ունեցել Խարագաուլի շրջանի Մարելիսի կայարանում` հորդառատ անձրևների պատճառով։ Արդյունքում վնասվել էին կոնտակտային ցանցն ու ռելսերը:
Արդյունքում չեղարկվել էին մի շարք ուղերթեր։