Էրդողանն ու Ստոլտենբերգը քննարկել են Ռուսաստանում տեղի ունեցող վերջին զարգացումները և ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հունիսի 25-ին հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:
«Բանակցությունների ընթացքում քննարկվել են Ռուսաստանում տեղի ունեցող վերջին զարգացումները, ինչպես նաև՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հետ կապված հարցեր», – լրագրողներին հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։