Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի թագավորին՝ ծննդյան օրվա առթիվ

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱԳՆ Twitter-ի էջում շնորհավորել ու բարեմաղթանքներ է հղել Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի Թագավորին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Արտգործնախարար Միրզոյանը այդ առթիվ բարգավաճում և շարունակական հաջողություններ է մաղթել Մեծ Բրիտանիայի ժողովրդին։

«Մենք աշխատում ենք Հայաստանի ու Միացյալ Թագավորության միջև համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ, որը հիմնված է ռազմավարական երկխոսության և ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ընդհանուր արժեքների վրա»,- գրել է արտգործնախարար Միրզոյանը։

ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը Twitter-ի իր էջում շնորհակալություն է հայտնել արտգործնախարար Արարատ Միրզոյանին և ՀՀ ԱԳՆ-ին ջերմ ուղերձի համար։

«Լիովին համամիտ եմ ամուր համագործակցության կարևորությանը՝ մեր ընդհանուր նպատակների և արժեքների առաջմղման համար: Մենք հանձնառու ենք աջակցելու Հայաստանի ժողովրդավարությանը, անվտանգությանը և կայուն զարգացմանը»,- արձագանքել է դեպան Գալագերը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930