Բաժիններ՝

Հրշեջները մարել են Երևանի Խուդյակով փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 16-ին, ժամը 19։13-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Խուդյակով փողոցում այրվում է մեկ հարկանի տուն։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 19:30-ին, մարվել՝ 20։10-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս