«Արմենը դարձավ այս հակահայ ռեժիմի հաջորդ քաղբանտարկյալը». Արսեն Բաբայան

Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արմեն Աշոտյանին բանտարկությամբ հնարավոր չի լռեցնել կամ վախեցնել: Աշոտյանը շատ ավելիին է պատրաստ, քան ձեր էժան ազատազրկումն է:

Արմենը դարձավ այս հակահայ ռեժիմի հաջորդ քաղբանտարկյալը:

Արմենը բանտից դուրս կգա ավելի ուժեղացած, բայց դուք ամբողջ կյանքներումդ մնալու եք հակահայ ու թշնամական պետության հայաստանյան դեսպաններ:

Համբերություն քեզ, Աշոտյան ջան»։

Տեսանյութեր

Լրահոս