Բաժիններ՝

Վանաձորում գտնվող նախկին վարժարանի շենքի հիմնական պատի վրա ճաք է առաջացել, առկա է փլուզման վտանգ

Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն hունիսի 2-ին ժամը 13։11-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Դպրոցի փողոցում գտնվող նախկին վարժարանի շենքի հիմնական պատի վրա ճաք է առաջացել, առկա է պատի և տանիքի փլուզման վտանգ։

Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ շենքի արտաքին պատի (մոտ 54 քմ) սալիկները մասամբ թուլացել են (մոտ 24 քմ). առկա է պատի և տանիքի փլուզման վտանգ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս